Բարսելոնան տաբերակներ է քննարկում Դոնեցկի Շախտյորի աջ պաշտպանին՝ Դարիո Սռնային գնելու համար, հաղորդում է Sportske Novosti-ն:
Ըստ աղբյուրի համաձայն, կապտանռնագույները Խորվաթիայի ազգային հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստին Դանի Ալվեսին պոտենցիալ փոխարինող են տեսնում, վերջինս կարող է լքել կատալոնական ակումբը՝ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ըստ ֆուտբոլիստի գործակալի՝ Դամիր Շտիմացի, գործարքի հավանականությունը ցածր է, քանի որ Սռնայի պայմանագիրը հանքափորների հետ ավարտվում է միայն 2016 թվականին:
Հիշեցնենք, որ նախկինում խորվաթ ֆուտբոլիստ կապ է ունեցել Թոթենհեմի հետ: Ըստ Transfermarkt.de պորտալի, Սռնայի արժեքը գնահատվում է 14 մլն եվրո:
Комментариев нет:
Отправить комментарий