вторник, 29 мая 2012 г.

Գերմանիայում Մեսսիին են համարում լավագույնը



Բունդեսլիգայի ֆուտբոլիստների մեծամասնությունն այս մրցաշրջանի աշխարհի լավագույն խաղացող են համարում Լիոնել Մեսսիին:

Գերմանական հեղինակավոր Kicker պարբերականն ամեն մրցաշրջանի վերջում հարցում է անցկացնում Բունդեսլիգայում հանդես եկող խաղացողների շրջանում, որպեսզի պարզի տվյալ մրցաշրջանի լավագույն խաղացողին:

Այս անգամ Մեսսին ստացել է ձայների 73.4% - ը և իր հետևում է թողել Մադրիդի Ռեալի 2 խաղացողների` Քրիստիանո Ռոնալդոյին (17.8%) ու Մեսուտ Օզիլին (2.9%):

Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել են 245 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ, ովքեր հանդես են գալիս Բունդեսլիգայում:

Castrol EDGE` առաջին տեղում

Երեկ հայտնի է դարձել Castrol EDGE - ի կազմած լավագույն խաղացողների ցանկը: Առաջին հորիզոնականում եղել է Մեսսին, 2 - րդում` Մարիո Գոմեսը, 3 - րդում` Ռոբին վան Պերսին, իսկ 4 - րդում` Քրիստիանո Ռոնալդոն: Castrol EDGE - ն, լավագույնին որոշելու համար, օգտագործում է հատուկ բանաձևեր: Այդ ամենում մեծ դեր են խաղում գոլերն ու գոլային փոխանցումները:

Комментариев нет:

Отправить комментарий