
Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստ Իբրահիմ Աֆելայը խոստովանել է, որ չնայած ծնկի վնասվածքին, որի պատճառով բաց է թողել մրցաշրջանի մեծ մասը, նա ոչ մի վայրկյան չի կասկածել, որ մասնակցելու է 2012թ. Եվրոպայի առաջնությանը:
«Հասկանում եք, ֆուտբոլիստը միշտ փորձում է լավ մարզավիճակում լինել` անկախ այն բանից` ինչպիսի վնասվածքներ են նրան հետապնդում: Իմ վնասվածքը միայն ավելի ուժեղ դարձրեց ինձ: Ես երբեք թևաթափ չեմ լինում և «Եվրո-2012»-ի նախաշեմին հասցրեցի անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերել»:
«Մի անհանգստացեք, մի փոքր ժամանակ, և իմ մարզավիճակը մոտ կլինի իդեալականին: Այլ կերպ չէր էլ կարող լինել, երբ դու մարզվում ես աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ», - ասել է Իբրահիմ Աֆելայը:
Комментариев нет:
Отправить комментарий