«Բարսելոնայի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը ասել է, որ ինքը շատ հարցերում պարտական է Պեպ Գվարդիոլային:
«Պեպը ոչ միայն մեզ հասցրեց փառքի գագաթնակետին, այլ նաև արմատից փոխեց իմ կյանքը: Նրա օրոք ես դարձա առաջին կազմի խաղացող, կարելի է ասել, որ Գվարդիոլան հավատաց ինձ:
Նրա հեռանալուն ես հանգիստ եմ վերաբերվում: Պեպը իրեն ամբողջովին նվիրեց ակումբին և այժմ արժանիորեն կարող է գնալ հանգստի:
Երբ հայտնեցին, որ նոր գլխավոր մարզիչ է դառնալու Վիլանովան, մի փոքր զարմացա: Այնուամենայնիվ այդ մարդը լավ գիտի ակումբի փիլիսոփայությունը և ֆուտբոլիստներին: Կարծում եմ` ճիշտ որոշում է կայացվել»,- իսպանացի հարձակվողի խոսքերն է փոխանցում El Pais-ը:
Комментариев нет:
Отправить комментарий