среда, 23 мая 2012 г.

Վիլյա. Ես արեցի ինչ կարող էի, բայց չստացվեց



«Բարսելոնայի» հարձակվող Դավիթ Վիլյան մեկնաբանել է իր որոշումը, համաձայն որի վերջինս չի մեկնելու Եվրոպայի առաջնության Իսպանիայի հավաքականի կազմում, տեղեկացնում  է Championat-ը:


Հիշեցնենք, որ աշխարհի ակումբային առաջնությանը Վիլյան ոտքի ծանր վնասվածք էր ստացել և երկար ժամանակով դուրս մնացել շարքից: Իսպանացիների գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն ասել էր, որ սպասելու է ֆուտբոլիստին մինչև վերջին օրը, սակայն Վիլյան ինքն է հայտնել մարզչին, որ նրա ֆիզիկական վիճակը չի համապատասխանում պահանջներին:

«Ես արեցի այն ամենը, ինչ կարող էի, սակայն, միևնույն է, չեմ կարող ասել, որ 100 տոկոսով պատրաստ եմ մրցաշարին: Կարծում եմ` արդարացի որոշում եմ կայացրել: Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար, և կփորձեմ հնարավորինս շուտ ապաքինվել», - ասել է Վիլյան:

Комментариев нет:

Отправить комментарий