пятница, 11 мая 2012 г.

Հայտնի է Տիտո Վիլանովայի առաջին օգնականը



Բարսելոնայի ղեկավարությունը պաշտոնապես հայտնել է թիմի նոր գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի առաջին օգնականի անունը: Իսպանիայի առաջնության երրորդ դիվիզիոնում հանդես եկող Սեուտա թիմի գլխավոր մարզիչ Սերխիո Լոբերան կտեղափոխվի Բարսելոնա: Մասնագետն աշխատել է կատալոնական ակումբի պատանեկան թիմերի հետ 1999-2007 թվականներին:


Լոբերայի սաներից է եղել Բոյան Կրկիչը, որն այժմ վարձավճարով հանդես է գալիս Ռոմայում, հաղորդում է Sport.es-ը:

Комментариев нет:

Отправить комментарий