пятница, 11 мая 2012 г.

Ծնունդդ շնարհավոր, Անդրես Ինյեստա (Վիդեո)



ՈՒղիղ 28 տարի առաջ Ֆուենտեալբիլյայում լույս աշխարհ է եկել Անդրես Ինիեստա Լուխանը` ֆուտբոլային նրբագեղության ջատագովը:
Անդրես Ինիեստան լույս աշխարհ է եկել 1984 թվականի մայիսի 11 - ին: 12 տարեկան հասակում նա համալրել է Լա Մասիայի շարքերը և հենց Բարսայի մարզադպրոցում է դրել իր փառահեղ կարիերայի հիմքը:
Իսպանիայում նրան սիրում են բոլորը, անկախ ակումբային պատկանելիությունից: Նույնիսկ Սանտիագո Բեռնաբեուում են հարգում իսպանացուն: Պատճառը պարզ է` հենց նրա գոլն է կարմիր ֆուրիային պարգևել պատմության մեջ առայժմ միակ աշխարհի չեմպիոնի կոչումը:

Սակայն եթե Մադրիդում նրան հարգում են, ապա Բարսելոնայում Ինիեստային պաշտում են: Խոսքը չի վերաբերում միայն կապտանռնագույններին: Բարսելոնա քաղաքի 2 - րդ թիմի` Էսպանյոլի երկրպագուները, նրան սիրում են Բարսայի երկրպագուներից ոչ պակաս: Բանն այն է, որ Մունդիալ 2010 - ի եզրափակչում խփած գոլն Անդրեսը նվիրել է Էսպանյոլի ավագ Դանիել Խարկեյին, ով մահացել է սրտի նոպայից:

Բարսելոնայի 8 համարը համարվում է մեր ժամանակների, թերևս, ամենահաջողակ խաղացողը: Բացի վերոնշյալ պատմական գոլից, Ինիեստան ոչ պակաս կարևոր գոլ է հեղինակել նաև Բարսայի կազմում: 2008/2009 մրցաշրջանի Չելսիի դեմ պատասխան խաղում նա հանդիպման վերջին րոպեին խփեց դիմակայության հաղթական գնդակը: Եթե չլիներ այդ գոլը, շատ բան այլ կլիներ....

Իրականում, Ինիեստան դեռ մանուկ հասակից է հաջողակ եղել: Նա կարող էր նույնիսկ չհայտնվել Լա Մասիայում: Անդրեսի ծնողները սկզբում ցանկացել են իրենց երեխային տանել Մադրիդի Ռեալի մարզադպրոց, սակայն նրանց չեն գոհացրել մադրիդցիների մարզադպրոցի պայմանները, ինչի հետևանքով Ինիեստան հայտնվել է Լա Մասիայում ու այժմ դասվում է բոլոր ժամանակների մեծագույն կիսապաշտպանների թվին:

Комментариев нет:

Отправить комментарий