среда, 9 мая 2012 г.

Դել Բոսկեին անհանգստացնում է Վիլյայի վիճակը


Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը նախկինի պես պատրաստ է սպասել մինչև Դավիթ Վիլյան լիովին ապաքինվի ոտքի կոտրվածքից, սակայն հասկանում է, որ խաղային պրակտիկայի բացակայությունը չի կարող չանդրադառնալ ֆուտբոլիստի մարզավիճակի վրա:
«Վիլյան անում է հնարավոր ամեն ինչ և վերականգնվում է արագ տեմպերով, բայց նա մինչ օրս չի խաղացել: Մենք անոորշ վիճակում ենք: Անհանգիստ ենք, քանի որ դժվար կլինի «Եվրո» տանել մի ֆուտբոլիստի, ով չի մասնակցել ոչ մի հանդիպման:

Սակայն Վիլյայի դեպքում մենք պարտավոր ենք սպասել մինչև վերջ: Նա մեր ամենաարժանի ռմբարկուն է»,-նշել է Դել Բոսկեն Cadena Ser-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Եվրոպայի առաջնությունը բաց կթողնի նաև թիմի առանցքային ֆուտբոլիստ Կառլես Պույոլը:

Комментариев нет:

Отправить комментарий