
Մանչեսթեր Սիթիի հենակետային կիսապաշտպան Յայա Տուրեն չի բացառում, որ մի օր կվերադառնա Բարսելոնա: Ավելին, նա դա անելու մեծ ցանկություն ունի:
Բարսելոնայից տեղափոխվելով Մանչեսթեր Սիթի, Յայա Տուրեն կարճ ժամանակում դարձավ քաղաքայինների շարժիչ ուժը: Շնորհիվ նրա դուբլի, նախորդ տուրում Մանչինիի սաները կարողացան հաղթել Նյուքաստլին և վերջին տուրից առաջ գլխավորում են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը` Յունայթեդի նկատմամբ ունենալով միայն գոլերի առավելություն: Տուրեն նշել է, որ "ինձ դուր է գալիս խաղալ կարևոր հանդիպումներում": Թերևս, դա է պատճառը, որ նա դեմ չէ վերադառնալ Բարսա:
"Ես ասել եմ, որ կվերադառնամ, Բարսան իմ կյանքի թիմն է, իսկ Բարսելոնան (քաղաքը) ինձ շատ է դուր գալիս: Եթե ես կարողանամ վերադառնալ, հիանալի կլինի", - խոստովանել է Յայա Տուրեն RAC1 - ին տված իր հարցազրույցում:
Նա անդրադարձել է նաև Տիտո Վիլանովային, ով գալիք մրցաշրջանից գլխավորելու է Բարսան. "Ես շատ լավ գիտեմ Տիտոյին: Նա շատ լավ անձնավորություն է և ունի այն նույն խաղային փիլիսոփայությունը, ինչ Պեպը: Կարծում եմ, որ Տիտոն նույնպես լավ մարզիչ է":
Комментариев нет:
Отправить комментарий