пятница, 11 мая 2012 г.

«Բարսելոնա»-ն ու Բեյլը համաձայնեցրին անձնական պայմանագրի պայմանները



Marca-ի տեղեկացմամբ` «Տոտտենհեմ»-ի պաշտպան Գարետ Բեյլը 5 տարի ժամկետով համաձայնագիր է կնքել կատալոնական «Բարսելոնա»- հետ:


Սպասվում է, որ տրանսֆերային գործարքի արժեքը կկազմի 40 մլն եվրո: Ըստ պայմանագրի` Բեյլը յուրաքանչյուր մրցաշրջանում պետք է ստանա 5 մլն եվրո աշխատավարձ, առանց հարկերի հաշվարկման:

Նշենք, որ ֆուտբոլիստը հայտարարել էր, որ կլքի «Տոտտենհեմ»-ը, եթե վերջինս ձեռք չբերի Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության ուղեգիր: Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ խաղարկության 37-րդ տուրից հետո լոնդոնյան ակումբը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը` 1 միավորով զիջելով 3-րդ տեղում գտնվող «Արսենալ»-ին:

Անգլիայի ընթացիկ առաջնության շրջանակներում Բեյլն անցկացրել է 35 հանդիպում և դարձել 10 գոլի հեղինակ:

Հավելենք, որ ավելի վաղ «կապտանռնագույններ»-ը «խթաններ»-ի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց առաջարկում էին 25 մլն ֆունտ:

Комментариев нет:

Отправить комментарий