пятница, 11 мая 2012 г.

Դել Բոսկե. Պեդրոն շատ է աշխատում, բայց մենք սահմանափակում ունենք



Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն բացատրել է, թե ինչու «Բարսելոնայի» հարձակվող Պեդրոն չի մեկնելու Եվրոպայի առաջնություն:


«Պեդրոն ծանր մրցաշրջան է անցկացրել, - Դել Բոսկեի խոսքերն է մեջբերում Sport.es-ը, - վնասվածքները կրնկակոխ հետևում էին նրան` խանգարելով ցուցադրել իր լավագույն ֆուտբոլը:

Պեդրոն շատ է աշխատում, ժամանակ առ ժամանակ նա լավ խաղ է ցուցադրում, բայց ես չեմ կարող ասել, որ ողջ մրցաշրջանի ընթացքում նրա ելույթները կայուն են: Իսկ մենք սահմանափակում ունենք` 23 ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ «Եվրո-2012»-ի խմբային փուլում իսպանացիները մրցելու են Իտալիայի, Իռլանդիայի և Խորվաթիայի հետ:

Комментариев нет:

Отправить комментарий