Բարսելոնայի հարձակվողը՝ Լիոնել Մեսսին, մեկնաբանել է Բարսայի գլխավոր մարզչի՝ Պեպ Գվարդիոլայի որոշումը, վերջինս չերկարաձգեց պայմանագիրն ակումբի հետ:
«Գվարդիոլային փոխարինել դժվար կլինի: Բայց ես հույս ունեմ, որ Տիտո Վիլանովայի ղեկավարությամբ մենք հաջողությունների կհասնենք: Ամեն ինչ պետք է լավ ընթանա»,- մեջբերում է Մեսսիի խոսքերը՝ Marca-ն:
«Գվարդիոլայի հեռանալն ինձ իսկապաես զարմացրեց, քանի որ ես չէի սպասում, որ ամեն ինչ այսպես կավարտվի: Չորս տարի Պեպի ղեկավարության տակ մենք հիանալի ենք եղել: Բայց հիմա սկսվում է նոր փուլ և մենք պետք է այն անցկացնենք ավելի լավ»:
Комментариев нет:
Отправить комментарий