
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ «Ոսկե գնդակ» ստանալը կամ չստանալն իրեն չի հետաքրքրում:
«Ես շատ երջանիկ եմ, որ անցած մրցաշրջանում կարողացա այդքան գոլեր խփել: Յուրաքանչյուր մրցաշրջանում իմ նպատակը նույնն է` սովորել, զարգացնել և կատարելագործել խաղս: Ինչ վերաբերում է «Ոսկե գնդակ»-ին, ապա ես չեմ մտածում դրա մասին: Առջևում դեռ շատ կարևոր խաղեր կան «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի կազմերում»,- իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Մեսսին:
Մասնագետների կարծիքով՝ հիմնական պայքարը ծավալվելու է Մեսսիի և «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի միջև:
Комментариев нет:
Отправить комментарий