
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը նշել է, որ այլևս ցավեր չի զգում վնասվածքից հետո:
«Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր անհանգստանում էին ինձ համար, - գրել է Ֆաբրեգասն իր միկրոբլոգում, - այլևս ցավեր չեմ զգում: Շուտով 100 տոկոսով պատրաստ կլինեմ և կսկսեմ հավաքականի կազմում նախապատրաստվել «Եվրո-2012»-ին:
Հիշեցնենք, որ Ֆաբրեգասն ազդրի վնասվածք էր ստացել Իսպանիայի գավաթի` «Բարսելոնա»-«Ատլետիկ» հանդիպմանը (3:0):
Комментариев нет:
Отправить комментарий