понедельник, 28 мая 2012 г.

Ալկանտարա. Եվրո-2012-ին մասնակցելն իմ երազանքն էր



«Բարսելոնայի» կիսապաշտպան Տյագո Ալկանտարան ցավում է, որ չի հայտնվել Իսպանիայի հավաքականի կազմում` մասնակցելու 2012թ. Եվրոպայի առաջնությանը:


Այժմ ֆուտբոլիստը հույս ունի մասնակցել Լոնդոնի Օլիմպիական խաղերին, սակայն ներկա պահին նա վնասվածք ունի և վերականգնվում է:

«Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար: «Եվրո-2012»-ին մասնակցելն իմ երազանքն էր: Ես երկար եմ պայքարել այդ հնարավորության համար, սակայն կյանքն ունի իր դժվարությունները: Այժմ կփորձեմ վերականգնվել, որպեսզի կարողանամ մասնակցել Օլիմպիական խաղերին: Ցանկանում եմ, որպեսզի ողջ Իսպանիան երկրպագի մեր թիմին Եվրոպայի առաջնության ժամանակ», - ասել է ֆուտբոլիստը:

Комментариев нет:

Отправить комментарий