Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Բարսելոնա»-ն 3:0 հաշվով առավելության հասավ Բիլբաոյի «Ատլետիկ»-ի նկատմամբ:
Բոլոր գոլերը սահմանվեցին հանդիպման առաջին խաղակեսում: Արդեն 3-րդ րոպեին անկյունայինի խաղարկությունը հաջողությամբ եզրափակեց Պեդրոն: 19-րդ րոպեին Մեսսին կրկնապատկեց խաղի հաշիվը: Հիանալի փոխանցում ստանալով Ինյեստայից` արգենտինացին գրավեց մրցակցի դարպասը: Իսկ ևս 5 րոպե անց Պեդրոն դուբլ հեղինակեց:
Հանդիպման երկրորդ խաղակեսին մրցակցող թիմերից որևէ մեկին չհաջողվեց դարպասի գրավում արձանագրել:
Կատալոնական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Խոսեպ Գվարդիոլայի համար այս հանդիպումը վերջինն էր:
Комментариев нет:
Отправить комментарий