суббота, 26 мая 2012 г.

Գվարդիոլա- Առանց Լեոյի 14 տիտղոս նվաճելու հնարավորություն չէինք ունենա


«Բարսելոնա»-ի արդեն նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գոհ է Իսպանիայի գավաթի եզրափակչում Բիլբաոյի «Ատլետիկ»-ի հետ հանդիպմանն իր սաների ցուցադրած խաղից:


Կատալոնացիները խոշոր` 3:0 հաշվով հաղթանակ տարան` հրաժեշտի նվեր մատուցելով Գվարդիոլային, ով լքում է «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը:

«Երկրի Գավաթի խաղարկության եզրափակչում հաղթանակելն այնպիսի տպավորություն է ստեղծում` ասես ակումբը մրցաշրջանում 4 տիտղոս նվաճած լինի: Յուրաքանչյուր մարզիչ գաղափարներ ունի, որոնք փորձում է կյանքի կոչել: Ես հպարտ եմ, որ հնարավորություն եմ ունեցել դառնալ վաղ ժամանակներից իրականացվող գաղափարների հետնորդը:

Ինչ վերաբերում է խաղի ընթացքին, իմ սաներն ավելի լավ հանդես եկան առաջին 35 րոպեների ընթացքում, իսկ երկրորդ խաղակեսում նվազեցրին տեմպը, ինչի արդյունքում «Ատլետիկ»-ը վտանգավոր պահեր սկսեց ստեղծել:

Ցանկանում եմ նշել, որ առանց Լեոյի մենք հնարավորություն չէինք ունենա 14 տիտղոս նվաճել` 19 հնարավորից»,- նշել է Գվարդիոլան:

Комментариев нет:

Отправить комментарий