воскресенье, 13 мая 2012 г.

Մեսսին նվաճեց Պիչիչին


image
Լիոնել Մեսսին իր կարիերայում 2 - րդ անգամ արժանացավ Պիչիչի մրցանակին, որը տրվում է Լա Լիգայի տարվա լավագույն ռմբարկուին: Նա կրկնեց 2009/2010 մրցաշրջանի իր հաջողությունը:

Լեո Մեսսին 2 - րդ անգամ արժանացավ Պիչիչի մրցանակին: Նա 37 խաղում խփեց 50 գոլ և 9 գնդակով գերազանցեց նախորդ տարի Ռոնալդոյի սահմանած ռեկորդը: Այդպիսով, պատմության մեջ 11 - րդ անգամ Պիչիչիին արժանացավ Բարսայի խաղացողը:

Լեո Մեսսին 4 գոլով գերազանցեց 2 - րդ տեղում ընթացող Ռոնալդոյին: 3 - րդ հորիզոնականում գտնվող Ֆալկաոն արգենտինացուն զիջեց 27 գնդակով: Սա Բարսայի 10 համարի 2 - րդ Պիչիչին է: Առաջինը եղել է 2009/2010 մրցաշրջանում, երբ Լա Լիգայի 35 խաղում նա 34 գոլ է հեղինակել:

Մինչ Մեսսիի 2 Պիչիչիները, ակումբի խաղացողները ևս 9 անգամ հասել են նման հաջողության: Այդ ֆուտբոլիստներն են` Մարիո Մարտին (1942/1943, 32 գոլ), Սեզար Ռոդրիգեզ (1948/1949, 28 գոլ), Կայետանո Ռե (1964/1965, 25 գոլ), Կարլես Ռեկսաչ (1970/1971, 17 գոլ), Յոհան Կրանկլ (1978/1979, 29 գոլ), Էնրիկե Քուինի (1980/1981 և 1981/1982, 20 և 26 գոլ համապատասխանաբար), Ռոմարիո դե Սոուզա (1993/1994, 30 գոլ) և Դե Լիմա Ռոնալդո (1996/1997, 34 գոլ):

Комментариев нет:

Отправить комментарий