
Շաբաթ օրը կայացած խաղում` Բարսելոնան չկարողացավ հաղթել Բետիսին, հանդիպումը ավարտվեց 2-2 հաշվով: Բարսելոնան Լա լիգայում սահմանեց մի յուրահատուկ ռեկորդ թիմը չորս տարիների ընթացքում պարտվել է ընդհամենը 11 անգամ:
Խոսեպ Գվարդիոլայի ժամանակ Բարսելոնան ապրեց իր պատմության մեջ լավագույն ժամանակաշրջանը: Գվարդիոլայի օրոք Բարսելոնան Լա լիգայում անցկացրել է 152 խաղ: Պեպի օրոք Բարսելոնան հաղթել է116 անգամ, 47 անգամ խաղացել ոչ ոքի և պարտվել 11 անգամ:
Պեպի օրոք Բարսելոնան ընդհանուր առմամբ վաստակել 373 միավոր, ամեն մրցաշրջանում ընթացքում Բարսելոնան վաստակում է միջինը 93 միավոր: Բարսելոնան այս չորս տարիների ընթացքում, ամենաշատ միավորները վաստակել է 2009/10 մրցաշրջանում 99 միավոր:
Գոլերի քանակով, Բարսելոնան նույնպես հիանալի է խաղում,Գվարդիոլայի օրոք Բարսենալոնան խփել է 412 գոլ, այսինքն ամեն խաղում 2.71 գոլ: Իսկ Բարսելոնայի պաշտպանությունը նույնպես հիանալի է գործում չորս տարիների ընթացքում Բարսելոնան բաց է թողել ընդհամենը 109 գոլ, այսինքն` ամեն խաղում 0.71 գոլ:
Комментариев нет:
Отправить комментарий