
Կատալոնական «Բարսելոնա»-ն 2012 թվականի ամռանը կիրականացնի հնչեղ 4 տրանսֆերներ: Այդ մասին տեղեկացնում է Daily Mirror-ը:
Պարբերականի տվյալներով կատալոնական ակումբը պատրաստվում է անգլիական թիմերին զիջել իր երիտասարդ 3 ֆուտբոլիստների` 20-ամյա հարձակվողներ Իսաակ Կուենկայի և Քրիստիան Տելյոյի, 21-ամյա կիսապաշտպան Խոնատան Դոս Սանթոսի տրանսֆերները:
Ստացված գումարով, որը կարող է կազմել մոտ 25 մլն ֆունտ, «Բարսելոնա»-ն ցանկանում է իր կազմ հրավիրել «Տոտտենհեմ»-ի ձախ եզրային Գարեթ Բեյլին: Կուենկայի և Տելյոյի տրանսֆերները ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալ»-ը, իսկ Դոս Սանթոսի ծառայություններով հետաքրքրվում է «Չելսի»-ն:
Комментариев нет:
Отправить комментарий