
Կատալոնական "Բարսելոնայում" բոլորը շարունակում են մերժել իսպանական ԶԼՄ-ներում վերջերս տարածված այն լուրը, ըստ որոնց` "կապտանռնագույններն" ամառային տրանսֆերային պատուհանի շրջանակներում փորձելու են գնել Լոնդոնի "Արսենալի" հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսիին:
Հաղորդվում է, որ բրիտանական Sky Sports լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ կատալոնական գրանդի մարզչի օգնական Խոսեպ Մարիա Բարտոմեուն ասել է. "Վան Պերսիի տեղափոխությունը մեզ մոտ չի համապատասխանում իրականությանը":
Նշենք, որ հոլանդացին "զինագործների" հետ ունի պայմանագիր մինչև հաջորդ տարի, իսկ տեղեկություններ էլ կան, որ վերջինս ցանկանում է երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ:
Комментариев нет:
Отправить комментарий