Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ` «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեյդու Կեյտան կարող է վերանայել թիմը լքելու իր որոշումը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը որոշում էր կայացրել լքել կատալոնական ակումբը քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով:
Այնուամենայնիվ, «Բարսելոնա»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան չի ցանկանում հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություներից և արդեն զրույց է ունեցել նրա հետ: Կեյտայի որոշումը կախված կլինի Վիլանովայի խոստումներից: Ֆուտբոլիստը ցանկանում է կարևոր դեր ունենալ «կապտանռնագույններ»-ի կիսապաշտպանության գծում:
Կատալոնական ակումբի ղեկավաներն արդեն մշակում են Կեյտայի նոր պայմանագրի պայմանները:
Комментариев нет:
Отправить комментарий