вторник, 5 июня 2012 г.

Բարտրան հրաժեշտ է տվել խաղընկերներին



Մարկ Բարտրան, Twitter սոցիալական ցանցի միջոցով, հրաժեշտ է տվել Բարսելոնա Բ - ի իր խաղընկերներին ու շնորհակալություն է հայտնել նրանց:


Ամիսներ առաջ Անտոնի Սուբիսարետան հաստատեց, որ Մունյեսան, Մոնտոյան, Դոս Սանթոսն ու Բարտրան առաջիկա մրցաշրջանից սկսած հանդես են գալու առաջին թիմում: Վերջինս հրաժեշտ է տվել Բարսա Բ - ի իր խաղընկերներին:

"Մեծագույն պահեր եմ անցկացրել այս 3 տարվա ընթացքում` Բարսա Բ - ում.... Եզակի, դժվարին, առանձնահատուկ, ուրախալի, տխուր, պարտավորեցնող, հաղթական և պարտության պահեր: Ընկերներիս, ովքեր օգնեցին ինձ իրականացնել իմ երազանքը, ես երբեք չեմ մոռանա: Շնորհակալ եմ առաջինից մինչ վերջին խաղացողը, ամբողջ սրտով: Ես սիրում եմ ձեզ", - գրել է Բարտրան Twitter - ում:

Комментариев нет:

Отправить комментарий