Բարսելոնայի ֆուտբոլիստներ Կառլես Պույոլն ու Դավիդ Վիլյան մերժել են Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի առաջարկը` Եվրո-2012-ում միանալ ազգային հավաքականի խաղացողներին:
Երկրի ֆուտբոլային իշխանությունները ֆուտբոլիստներին փորձել են համոզել աջակցել հավաքականին Եվրոպայի առաջնության ժամանակ` ի դժգոհություն հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի, ով հայտարարել էր, թե նման քայլը վատ կանդրադառնա թիմի ներքին մթնոլորտի վրա:
Marca-ն հաղորդում է, որ ֆուտբոլիստները իրենց մերժումը հիմնավորել են ստացած վնասվածքների ապաքինման վրա կենտրոնանալու ցանկությամբ:
Հիշեցնենք, որ Վիլյան ոտքի կոտրվածք էր ստացել դեռեւս 2011թ. դեկտեմբերին, իսկ Պույոլը վնասել էր ծունկը Իսպանիայի գավաթի եզրափակիչ հանդիպման նախօերին:
Комментариев нет:
Отправить комментарий