Բարսելոնայի կիսապաշտպան Անդրես Ինիեստան, ով այսօր մասնակցելու է ԵՎՐՈ-2012-ի խմբային փուլի առաջին խաղին, որտեղ Իսպանիան մրցելու է Իտալիայի հետ, տեղեկացրել է ԶԼՄ-ներին, որ ոչ մի խնդիր չկա Իսպանիայի հավաքականի այն ֆուտբոլիստների միջև, ովքեր խաղում են Բարսայում կամ Ռեալում:
-Բարսայի և Ռեալի խաղացողները վիճում էին մի թեմայի շուրջ, որը շուտվանից անցյալում է: Դա մեր հիշողությունից ջնջված է: Բոլոր խաղացողները միասնական են և ունեն մեկ նպատակ: Մենք ցանկանում ենք կրկին նվաճել Եվրոպայի առաջնության գավաթը.-ասել է Ինիեստան:
Комментариев нет:
Отправить комментарий