пятница, 8 июня 2012 г.

Պիկե. գիտակցում եմ, որ "զգացնել կտա Պույոլի և Վիլյայի բացակայությունը, քանի որ նրանք երկուսն էլ կարևոր խաղացողներ են հավաքականի համար":



Ժերարդ Պիկեն, ով այս օրերին Իսպանիայի հավաքականի հետ պատրաստվում է Եվրո 2012 - ին, կարծում է, որ Պույոլի և Վիլյայի բացակայությունը կարևոր կորուստներ են կարմիր ֆուրիայի համար:


Այսօր Պիկեն Գնևինոյում (Լեհաստան) պատասխանել է լրագրողների հարցերին: Իսպանիայի հավաքականի մեկնարկային խաղից 2 օր առաջ Ժերարդն ասել է. "Ակնհայտ է, որ ես կզգամ Պույոլի պակասը, նա ինձ եղբոր պես է: Բայց կան որակյալ խաղացողներ, ովքեր կարող են փոխարինել նրան ու տեսանելի չդարձնել նրա պակասը": Այդուհանդերձ, կենտրոնական պաշտպանը գիտակցում եմ, որ "զգացնել կտա Պույոլի և Վիլյայի բացակայությունը, քանի որ նրանք երկուսն էլ կարևոր խաղացողներ են հավաքականի համար":

Սպասվում է, որ Իսպանիայի հավաքականի պաշտպանության կենտրոնում տեղ կգրավեն Պիկեն և Ռամոսը: Ժերարդը հերքել է այն լուրերը, ըստ որոնց այդ 2 խաղացողներն իրար հետ խնդիրներ ունեն. "Շատ լավ հարաբերությունների մեջ եմ Ռամոսի հետ, դրսից ամեն ինչ չափազանցրել են: Մրցաշրջանի ընթացքում նաև ասացին, որ ես լավ հարաբերությունների մեջ չեմ Գվարդիոլայի հետ, սակայն նման բան երբեք չէր եղել":

Մոտակա օրերին սպասվում է Խորդի Ալբայի տեղափոխությունը Բարսելոնա: Խոսելով Իսպանիայի հավաքականի ձախ պաշտպանի մասին, Պիկեն ասել է. "Նա մեծագույն խաղացող է, նա ինձ զարմացրեց: Նա թռչում է մարզումների ժամանակ, փոքր է, բայց արագ: Նա կարողանում է գրոհել և պաշտպանվել":

Комментариев нет:

Отправить комментарий