среда, 6 июня 2012 г.

Վիլյայի կարծիքով, Տիտոն լավագույն տարբերակն է



Դավիդ Վիլյան, ով մտածում է միայն գալիք մրցաշրջանին 100% - ով պատրաստ լինելու մասին, վստահ է, որ Տիտո Վիլանովան Խոսեպ Գվարդիոլային փոխարինելու լավագույն տարբերակն է:

Վիլյան գտնվում է ապաքինման վերջնական փուլում և ունի հստակ նպատակ. "Այժմ ես միայն ցանկանում եմ առողջ լինել ողջ մրցաշրջանի ընթացքում, որպեսզի կարողանամ 100% - ով մրցակցել ու տեղ ունենալ թիմում: Ցանկանում եմ հնարավորինս արագ լավանալ, ձեռք բերել անհրաժեշտ ֆիզիկական վիճակ և հուլիսի 16 - ից կարողանալ մարզվել ընդհանուր խմբի հետ": "Ես արեցի հնարավոր ամեն ինչ, որպեսզի մասնակցեմ Եվրո 2012 - ին, բայց ժամանակին չվերականգնվեցի: Ես չեմ լինի Լեհաստանում, բայց հուլիսին կմեկնարկի նոր մրցաշրջանն ու դա կլինի նոր մարտահրավեր", - ավելացրել է Բարսայի 7 համարը:

Մարզչական փոփոխության մասին

Տիտոյի վերաբերյալ Վիլյան ոչ մի կասկած չունի. "Տիտոն առավել քան պատրաստ է, որպեսզի ընդունի այս մարտահրավերը: Բարսելոնիզմի վախը կայանում է նրանում, որ նրանք մտածում են, թե արդյոք որևէ մեկը կարող է լրացնել Գվարդիոլայի բացը: Կարծում եմ, որ աշխարհում չկա որևէ մեկը, ով կարող է Տիտոյից լավ անել դա: Հետևաբար, ես մտածում եմ, որ դա լավագույն որոշումն է, որը կարելի էր կայացնել: Իհարկե, այս թիմը շարունակելու է ընթանալ նույն ուղով":

Դավիդն անդրադարձել է նաև Գվարդիոլային. "Գվարդիոլան է այն մարդը, ով ինձ վստահել է: Ոչ միայն այն տարում, երբ ինձ գնեց, այլև դրանից հետո: Ես միշտ նրան շատ շնորհակալ կլինեմ նրան: Մի քանի օր առաջ նա հայտնեց հեռանալու իր պատճառները: Նա վաստակել է դրա իրվունքն ու պետք է հարգել նրա որոշումը: Ես միայն կարող եմ շնորհակալություն հայտնել նրան այն ամենի համար, ինչ տվել է ինձ և թիմին: Հաջողություն եմ մաղթում նրան նաև ապագայում":

Հնարավոր ձեռքբերումները

Խոսելով նրա մասին, որ թիմում ամռանը կարող է նոր հարձակվող հայտնվել, Վիլյան ասել է. "Սա մի ակումբ է, որը պլանավորում է թիմն ու գնահատում, թե ինչ թերություններ կան: Գիտեմ, որ գտնվում եմ աշխարհի լավագույն ակումբում և գիտակցում եմ, որ մրցակցություն կա": Նա անդրադարձել է նաև Ալբային, ում հետ ծանոթ է դեռ Վալենսիայում խաղալու ժամանակներից. "Խորդի Ալբան տպավորիչ խաղացող է, ում միայն Բարսան չէ, որ ցանկանում է գնել: Ես նրա հետ լավ հարաբերությունների մեջ եմ, բայց նա դեռ պատկանում է Վալենսիային և պետք է հարգել դա: Հուսով եմ, որ նա կտեղափոխվի այստեղ, քանի որ հիանալի խաղացող է ցանկացած թիմի համար: Ես միայն նրա լավն եմ ցանկանում":

Եվրո 2012 - ի մասին

Վիլյան կարծում է, որ "Իսպանիան սեփական ջանքերի շնորհիվ է արժանացել ֆավորիտ լինելու պատվին": "Կարծում եմ, որ հարձակման և կիսապաշտպանության գծում կան խաղացողներ, ովքեր ի զորու են շատ գոլեր հեղինակել: Ինձ չի թվում, որ նրանք ինձ շատ կկարոտեն", - ասել է աստուրիացի հարձակվողն ու բացատրել է, որ "ես պարտական եմ ակումբին: Չէի կարող մասնակցել Եվրոպայի առաջնությանը, ունենալով ավելի ծանր կամ նոր վնասվածք ստանալու հավանականություն: Վերջում դրա համար ակումբն է վճարելու":

Комментариев нет:

Отправить комментарий