Տիտո Վիլանովան և Բարսելոնան արդեն նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել և մոտակա օրերին Գվարդիոլայի նախկին օգնականը պաշտոնապես կգլխավորի կատալոնական թիմը:
Այս տեղեկությունը հայտնում է Mundo Deportivo - ն, որը նաև ընդգծում է, որ Բարսելոնան հրաժարվել է պայմանագրի 1 + 1 մոդելից, որը կար Գվարդիոլայի օրոք: Այժմ կատալոնական ակումբը ցանկանում է 2 տարվա պայմանագիր կնքել Տիտոյի հետ:
Այդպիսով ակումբը ցանկանում է ցույց տալ, որ լիովին վստահում է Տիտո Վիլանովային, նրան տալով 2 տարի ժամանակ, որպեսզի թիմ կառուցի և վստահությամբ կատարի իր աշխատանքը:
Ըստ որոշ տեղեկությունների, հինգշաբթի օրը Տիտո Վիլանովան կնքելու է պայմանագիրն ու պաշտոնապես ներկայացվելու է որպես Բարսելոնայի նոր գլխավոր մարզիչ:
Комментариев нет:
Отправить комментарий