пятница, 8 июня 2012 г.

Ռոնալդու.Դել Բոսկեն կարող էր 2 հավաքական կազմել



Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն գովասանքի խոսքեր է հղել Իսպանիայի ազգային թիմի հասցեին: Այդ մասին տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները:


Ռոնալդուի կարծիքով` իսպանացիներն ունեն բոլոր շանսերը «Եվրո-2012»-ին հաղթանակի հասնելու համար:

«Իհարկե, իսպանացիները զգալի կորուստներ ունեցան՝ ի դեմս Կառլես Պույոլի և Դավիդ Վիլյայի: Սակայն թիմում կան այլ ֆուտբոլիստներ, ովքեր ի վիճակի են փոխարինել նրանց: Դել Բոսկեն կարող էր 2 հավաքական կազմել, և նրանցից յուրաքանչյուրը «Եվրո-2012»-ին հաղթանակ տանելու գլխավոր հավակնորդ կհանդիսանար»,- հայտարարել է Ռոնալդուն:

Комментариев нет:

Отправить комментарий