Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության C խմբի շրջանակներում ավարտվեց Իսպանիա – Իտալիա խաղը:
Գդանսկում կայացած խաղն ընթացավ հավասար պայքարում: Թիմերը բարձր տեմպ էին հաղորդել խաղին, սակայն առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի:
56-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Մարիո Բալոտելիի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Անտոնիո դի Նատալեն, ով 4 րոպե անց բացեց հանդիպման հաշիվը: Իսպանացիների պատասխանը երկար սպասեցնել չտվեց. 64-րդ րոպեին դիպուկ հարված կատարեց «Բարսելոնա»-ի ներկայացուցիչ Սեսկ Ֆաբրեգասը:
Վերջնամասն անցավ լարված պայքարում. գոլ խփելու լավ հնարավորություն ունեին երկու թիմերն էլ սակայն նոր զարգացումներ չգրանցվեցին:
Այսպիսով` Իսպանիա – Իտալիա` 1:1:
Комментариев нет:
Отправить комментарий