Goal.com ֆուտբոլային հեղինակավոր պորտալը հարցում է անցկացրել՝ պարզելու Իսպանիայի 2011/2012թթ. առաջնության լավագույն ֆուտբոլիստին:
Հավակնորդների թվում են եղել Մադրիդի Ռեալի խաղացողներ Կրիշտիանու Ռոնալդուն ու Մեսութ Օզիլը, Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին և Մադրիդի Ատլետիկոյի ռմբարկու Ռադամել Ֆալկաոն:
Երկրպագուների քվեարկության արդյուքններով առաջին տեղում է հայտնվել Լիոնել Մեսսին: Արգենտինացին ստացել է ձայների 48.64 տոկոսը: Ռոնալդուի օգտին քվեարկել է այցելուների 46.22 տոկոսը: Օզիլը երրորդն է (3.81 տոկոս), Ֆալկաոն՝ չորրորդը (1.34 տոկոս):
Комментариев нет:
Отправить комментарий