Չնայած այն հանգամանքին, որ «Չելսի»-ն Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում հաղաթանակ է տարել «Բարսելոնա»-ի նկատմամբ և ակումբը դուրս թողել հետագա պայքարից, կատալոնացիները Twitter-ի իրենց պաշտոնական էջում շնորհավորել են լոնդոնյան թիմին հեղինակավոր մրցաշարի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ:
«Շնորհավորում ենք «Չելսի»-ին առաջին անգամ ՉԼ գավաթը նվաճելու կապակցությամբ»:
Լոնդոնցիներին շնորհավորական խոսքեր են հղել նաև Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստները:
«Շնորհավորանքներ հաղթողներին: Շնորհավորանքներ իմ ընկերներ Խուան Մատային և Ֆերնանդո Տորրեսին: Ռոբեն, չհուսալքվես»,- Twitter-ի իր էջում գրել է Սերխիո Ռամոսը:
«Ֆուտբոլային դրամա-2: «Չելսի», շնորհավորում եմ, «Բավարիա», ցավակցում եմ»,- գրել է «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն:
Комментариев нет:
Отправить комментарий