«Բարսելոնայի» հարձակվող Դավիթ Վիլյան, ով վերականգնվում է աշխարհի ակումբային առաջնության ժամանակ ստացած ծանր վնասվածքից, սկսել է մարզվել գնդակով, հաղորդում է AS-ը:
«Վիլյան արդեն մարզվում է գնդակով, բայց միևնույն ժամանակ շարունակում է վերականգնողական վարժություններ կատարել, - բացատրել է կատալոնացիների բժիշկ Ռիկարդ Պրունը, - մենք դեռ պետք է ևս երկու շաբաթ սպասենք, որպեսզի հասկանանք` կարո՞ղ է արդյոք Վիլյան մասնակցել Եվրոպայի առաջնությանը:
Իսկ առայժմ վստահորեն կարող եմ ասել, որ նա բաց կթողնի Իսպանիայի գավաթի եզրափակիչը: Բայց մենք բոլորս մեծ հույս ունենք տեսնել Դավիթին 2012թ. Եվրոպայի առաջնությունում: Նրա մասնակցությունն այդ մրցաշարին առայժմ չի բացառվում:
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն ընդգրկել էր Վիլյային Իսպանիայի հավաքականի ընդլայնված կազմում: Վերջնական հայտացուցակը կհրապարակվի մայիսի 27-ին:
Комментариев нет:
Отправить комментарий