
«Բարսելոնայի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան մայիսի 14-ին հայտարարել է, որ ակումբը չի ստացել Խերարդ Պիկեին եւ Դանի Ալվեշին գնելու վերաբերյալ առաջարկներ: Լուրեր էին հայտնվել, որ Ալվեշին ձեռք բերելու ցանկություն ունի Մախաչկալայի «Անժին»:
Սուբիսարետան վստահեցրել է, որ այս ամառ ներկա կազմից ոչ ոք չի վաճառվի:
Կատալոնացիների մարզական տնօրենը նաեւ նշել է, որ 2010-ից ի վեր «Բարսելոնան» նման կարգի չորս առաջարկ է ստացել, հաղորդում է sport.es-ը:
Комментариев нет:
Отправить комментарий