
Բարսելոնայի դարպասապահը՝ Վիկտոր Վալդեսը, մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 38-րդ տուրում կայացած խաղը՝ Բետիսի դեմ, նշել է, որ հույս ունի իր թիմը կհաղթի Իսպանիայի գավաթը և կիսվել է իր տպավորություններով՝ 5-րդ անգամ նվաճելով Զամոռայի մրցանակը:
«Մենք հույս ունենք, որ կհաղթենք գավաթը, քանի որ երկու կարևոր տիտղոսներ կորցրեցինք: Բայց մենք կվերադառնանք: Բարսելոնան հաջորդ մրցաշրջանում ավելի ուժեղ կլինի, քան երբևէ»,- մեջբերում է Վալդեսի խոսքերը՝ ակումբի պաշտոնական կայքը:
«Գործընկերներս ինձ շնորհավորեցին Զամոռայի մրցանակը հաղթելու կապակցությամբ: Սա իմ 5-րդ մրցանակն էր, բայց ես ամեն դեպքում դեռ հուզված եմ»:
«Սակայն պետք է հասկանալ, որ անհատական մրցանակներն ինձ համար առաջնային չեն: Ինձ համար կարևորն այն է, որ թիմը հաղթի»:
«Ինչ վերաբերվում է այսօրվա խաղին, ապա Բետիսը հիանալի ֆուտբոլ ցույց տվեց: Երկու թիմերն էլ հնարավորություն ունեին հաջողության հասնելու: Բայց վերջի վերջո այն ոչ ոքի ավարտվեց»:
Комментариев нет:
Отправить комментарий