
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հաստատել է այն փաստը, որ թիմի հիմնական պաշտպաններ Խերարդ Պիկեի և Սերխիո Ռամոսի միջև տեղի է ունեցել ընդհարում: Այդ ֆուտբոլիստների հարաբերությունները խզվել են մի շարք «էլ կլասիկոներից» հետո:
«Եթե նույնիսկ նրանք չհաշտվեն, այնուամենայնիվ, ստիպված կլինեն շարունակել խաղալ, քանի որ խաղադաշտում ֆուտբոլիստները պետք է լավ վերաբերվեն իրենց խաղընկերներին, - Դել Բոսկեի խոսքերն է մեջբերում Ona-ն, - նրանք դեռ երիտասարդ են և տաքարյուն: Բայց եթե մոռանանք այդ ընդհարման մասին, Խերարդն ու Սերխիոն երկու հիանալի ֆուտբոլիստներ են և արտակարգ մարդիկ: Վստահ եմч խնդիրներ չեն ծագի»:
Комментариев нет:
Отправить комментарий