четверг, 24 мая 2012 г.

Ինյեստա. Վիլյան արդար վարվեց Իսպանիայի հավաքականի հետ



Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան ողջունել է իր ակումբի և ազգային հավաքականի խաղընկերոջ` Դավիթ Վիլյայի որոշումը, հաղորդում է Championat-ը:


Աշխարհի ակումբային առաջնությանը ստացած վնասվածքը թույլ չի տվել ֆուտբոլիստին 100 տոկոսով պատրաստ լինել մրցաշարին: Վիլյան ինքն է հայտնել այդ մասին Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեին:

«Վիլյան արդարացի վարվեց` զանգահարելով դել Բոսկեին և տեղ ազատելով այլ ֆուտբոլիստի համար: Իհարկե, նրա բացակայությունը տխրեցնում է ինձ, քանի որ Դավիթը շատ էր աշխատում մինչ «Եվրո-2012»-ը վերականգնվելու համար:

Վստահ եմ, դա շատ բարդ որոշում էր նրա համար, քանի որ Վիլյան 5 ամիս պայքարում էր Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար», - նշել է Ինյեստան:

Комментариев нет:

Отправить комментарий