
Նոր դրական լուր բարսելոնիզմի համար: Եթե ժամեր առաջ պարզ դարձավ, որ Կարլես Պույոլի վիրահատությունը բարեհաջող է անցել, ապա այժմ էլ հայտնի է, որ Աբիդալը մոտ է հիվանդանոցից դուրս գրվելուն:
"Եկեք հուսանք, որ նա հաջորդ շաբաթվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից", - ասել է բժիշկ Ռիչարդ Պրունան Պույոլի վիրահատությանը նվիրված մամլո ասուլիսի ժամանակ:
Նա հայտարարել է. "Աբիդալի վերականգնումը լավ է ընթանում, չնայած, հնարավոր է, որ մի փոքր դանդաղում է: Մենք հույս ունենք, որ հաջորդ շաբաթ նա դուրս կգրվի հիվանդանոցից":
Հիշեցնենք, որ ապրիլի 10 - ին` Բարսելոնայի հիվանդանոցում, Էրիկ Աբիդալը ենթարկվել էր լյարդի մասնակի փոխպատվաստման:
Աղբյուր`Barca.am
Комментариев нет:
Отправить комментарий