
Բարսելոնայի կիսապաշտպանը՝ Տիագո Ալկանտարան, վստահություն է հայտնել, որ Խոսեպ Գվարդիոլայի հեռանալուց հետո, ոչ մի հիմնական փոփոխություն տեղի չի ունենա Բարսելոնայի գլխավոր մարզչի պաշտոնում:
«Կարծում եմ, որ հաջորդ մրցաշրջանում մենք սպասում ենք նույն բանին, ինչ եղել է նախորդ տարիների ընթացքում: Միակ բանը, որ մենք կորցրեցինք մի մարդու, որ շատ կարևոր էր մեզ համար»,- մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը՝ կապտանռնագույների պաշտոնական կայքը:
«Գվարդիոլայի բացակայություն շատ է նկատվում, բայց Տիտոն մի քանի տարի ուս ուսի աշխատել է Պեպի հետ և հիանալի գիտի մեր թիմը և ինչի պետք է հասնի»:
Комментариев нет:
Отправить комментарий