Կատալոնական Բարսելոնայի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսն ապաքինվել է ազդրի վնասվածքից և կարող է մասնակցել մայիսի 25-ին կայանալիք Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Բարսելոնայի բժիշկները Չիլիի հավաքականի խաղացողին թույլատրել են մարզվել ակումբի ընդհանուր խմբի հետ։
23-ամյա հարձակվողը վնասվածքի պատճառով չէր մասնակցել Մալագայի, Էսպանյոլի և Բետիսի հետ խաղերին։
Հիշեցնենք, որ Մադրիդի Վիսենտե Կալդերոն ստադիոնում կայանալիք Իսպանիայի Գավաթի եզրափակիչում Խոսեպ Գվարդիոլայի թիմն ուժերը կչափի Բիլբաոյի Ատլետիկի հետ։
Комментариев нет:
Отправить комментарий