Կատալոնական ակումբի նախկին նախագահը կարծում է, որ Գվարդիոլայի հեռանալու մեղավորը Բարսայի ներկայիս ղեկավարությունն է:
«Հիմա թիմը գտնվում է փոփոխության շեմին: Մեծ ու անհաղթելի Բարսելոնայի օրերը մոտենում են ավարտին և Բարսելոնայի ղեկավարությունը չի կարողանում անհրաժեշտ աջակցություն տալ Պեպին՝ այս դժվարին ժամանակահատվածում: Գվարդիոլան չցանկացավ պատասխանել դրան և ճիշտ արեց, որ հեռացավ»,- ասել է Ժոան Լապորտան՝ Catalunya Radio-ին տված իր հարցազրույցում:
«Ես հիանալի գիտեմ այն մարդկանց, ովքեր գտնվում են Բարսայի տնօրենների խորհրդում: Այնտեղ կան արմատապես տարբեր հասկացողության մարդիկ, ովքեր չգիտեն, թե ինչ է պետք թիմին: Վիլանովայի նշանակո՞ւմը: Դա ոչ ավելի, քան խոճապի արդյունք էր, երբ հայտնի դարձավ Գվարդիոլայի հեռանալը»:
Комментариев нет:
Отправить комментарий