суббота, 12 мая 2012 г.

Մեսսիի և Մասկերանոյի նամակը Աբիդալին



«Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսին քաջալերող նամակ է ուղարկել իր թիմակից Էրիկ Աբիդալին, ով շարունակում է վերականգնվել լյարդի փոխպատվաստումից հետո:


«Պարզապես ուզում եմ ասել, որ դու օրինակ ես ինձ համար,-գրել է Մեսսին,-մեծ ուժ եմ քեզ ցանկանում ու հուսով եմ շուտով տեսնել քեզ հանդերձարանում: Սիրում եմ քեզ»:

«Կապտանռնագույների» մեկ այլ արգենտինացի խաղացող Խավիեր Մասկերանոն նույնպես միացել է Մեսսիին:

«Աբի, չնայած` ես քեզ երկու տարուց էլ քիչ ժամանակ եմ ճանաչում, դու ինձ հնարավորություն տվեցիր լինել քո ընկերը: Քո պես անձնավորության հետ ընկերությունը ես շատ թանկ եմ գնահատում: Դու բոլորիս համար ես օրինակ: Ես քեզ սիրում եմ»:

Նշենք, որ ֆրանսիացիներ Տիերի Անրին, Զինեդին Զիդանը, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը նույնպես քաջալերող նամակներ են ուղարկել Աբիդալին:

Комментариев нет:

Отправить комментарий