четверг, 31 мая 2012 г.

Չավի. Պետք է փորձենք հաջող մեկնարկել Եվրո-2012-ում



Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Չավին հայտարարել է, որ «Եվրո-2012»-ի` Իտալիայի հետ մեկնարկային խաղում իսպանացիները պետք է ցուցադրեն իրենց լավագույն խաղը:


«Մենք պետք է ցուցադրենք մեր լավագույն ֆուտբոլը, քանի որ նման մակարդակի խաղերում հեշտ չի լինում: Ես միշտ ասել եմ, որ պետք է փորձել հաջող մեկնարկել», - կարծում է Չավին:

Հիշեցնենք, որ իսպանացիների և իտալացիների հանդիպումը կայանալու է Լեհաստանի Գդանսկ քաղաքում հունիսի 10-ին:

Комментариев нет:

Отправить комментарий