Դավիդ Վիլյան կատարում է վերականգնողական վարժություններ, անհրաժեշտ է սպասել ևս երկու շաբաթ, հայտարարել է Բարսելոնայի բժիշկ Ռիկարդո Պրունան, հաղորդում է Goal.com-ը:
-Հստակ է, որ Դավիդ Վիլյան բաց կթողնի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը: Հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն առաջիկայում պետք է որոշում ընդունի, վերցնել Վիլյային Եվրո 2012-ի, թե չվերցնել: Դրա համար դեռ երկու շաբաթ ժամանակ կա,- ասել է Պրունան:
Եվրո 2012-ի մասնակիցների հայտերի ընդունման վերջին օրը մայիսի 27-ն է:
Комментариев нет:
Отправить комментарий