![[2/50] favorite pictures of David Villa](http://24.media.tumblr.com/tumblr_m3x2i1hBbF1ruimqio1_500.jpg)
Տարածված այն տեղեկությունները, ըստ որոնց Վիլյան կարող էր մասնակցել Կոպա Դել Ռեյի եզրափակչին, սուտ էին: Այս մասին հաղորդում է Sport - ը:
Կատալոնական Sport - ի հավաստմամբ, Վիլյան ոչ միայն չի մասնակցի մրցաշրջանի վերջին խաղին Բարսայի կազմում, այլև, հնարավոր է, որ բաց թողնի Եվրո 2012 - ը:
Իրականում Դավիդը սկսել է աշխատել գնդակով միայն վերջին օրերին, չնայած, որ մոտ 1 շաբաթ առաջ տեղեկություններ էին տարածվել, ըստ որոնց Բարսայի 7 համարը մոտակա օրերին կստանա բժիշկների խաղալու թույլատվությունը, իսկ կատալոնյան ակումբն էլ 1 կամ 2 ընկերասկան խաղ կկազմակերպի, որպեսզի օգնի Վիլյային լավ մարզավիճակ ձեռք բերել Կոպա Դել Ռեյի եզրափակչից առաջ:
Դեռ մի քանի ամիս առաջ Վիլյան հույս ուներ, որ կմասնակցի Էլ Կլասիկոյին, սակայն դա նրան չհաջողվեց: Նրան չի հաջողվի խաղալ նաև Կոպա Դել Ռեյում: Նախատեսված է, որ լավագույն դեպքում մայիսի 27 - ին Վիլյան կսկսի մարզվել սովորական ծրագրով: "Այդ դեպքում նա ստիպված կլինի առնվազն 10 - 15 օր անհաստական ինտենսիվ մարզումներ անցկացնել, որպեսզի մոտենա այն մարզավիճակին, որն ունեն իր որոշ խաղընկերները: Այդպիսով, լավագույն դեպքում Վիլյան կխաղա միայն հունիսի 18 - ին Խորվաթիայի դեմ, բաց թողնելով Իտալիայի և Իրլանդիայի դեմ խաղերը", - ասվում է Sport.es - ի հոդվածում:
Ցավոք, դժվար է պատկերացնել, որ Աստուրիացին կմասնակցի Եվրո 2012 - ին:
Комментариев нет:
Отправить комментарий