
Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը բանակցություններ է սկսել Տիտո Վիլանովայի հետ, ով 2011/12 թթ. մրցաշրջանի ավարտից հետո ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Խոսեպ Գվարդիոլային:
Վիլանովային առաջարկվել է 2 տարվա պայմանագիր: Այդ մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Սպասվում է, որ «Բարսելոնա»-ի նոր գլխավոր մարզչի ներկայացման պաշտոնական արարաողությունը տեղի կունենա հուլիսի կեսերին, երբ ակումբի ֆուտբոլիստները կվերադառնան ամառային արձակուրդից:
Комментариев нет:
Отправить комментарий