Բարսելոնան տարբերակներ է քննարկում՝ Սեյդու Կեյտային վաճառելու համար: Ակումբի ղեկավարությունը ծրագրել է վաճառել նրան 15 մլն եվրոյի դիմաց, հաղորդում է El Mundo Deportivo-ն:
Ըստ աղբյուրի համաձայն, մալիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Միլանը և Լիվերպուլը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կեյտայով հետաքրքրվում է նաև Մալագան, որ պատրաստ է վճարել 8 մլն եվրո:
Այս մրցաշրջանում Կեյտան Իսպանիայի առաջնությունում մասնակցել է 31 հանդիպման և դարձել է 3 գոլի հեղինակ:
Комментариев нет:
Отправить комментарий