
Բավարիայի» հարձակվող Մարիո Գոմեսը գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի հասցեին' նշելով, որ նա աշխարհի լավագույն խաղացողն է: Goal.com-ի հետ զրույցում նա կարծիք է հայտնել, որ միշտ լինելու է Մեսսիի ստվերում:
«Իհարկե, ես հարձակվող եմ և շատ գոլեր եմ խփելու, բայց բնականաբար առաջնահերթը թիմային արդյունքն է: Ես խելահեղ չեմ և չեմ համեմատի ինձ Մեսսիի հետ:
Կարծում եմ' նա երբևէ լավագույն խաղացողն է: Նա ինձ ոգեշնչում է ավելի շատ գոլեր խփել»:
Մինչև մրցաշրջանի ավարտը «Բավարիան» բավականին խիտ գրաֆիկ ունի, սակայն դա չի մտահոգում Գոմեսին:
«Մենք ավելի լավ ենք հանդես գալիս, երբ խաղում ենք ամեն երեք օրը մեկ: Մենք ռիթմի մեջ ենք ընկնում»,-եզրափակել է Գոմեսը:
Комментариев нет:
Отправить комментарий