понедельник, 26 марта 2012 г.

Բարսան բողոքարկել է դեղին քարտերը

Բարսան բողոքարկել է դեղին քարտերը
Մալյորկայի դեմ խաղում Կարլես Պույոլն ու Տիագո Ալկանտարան ձեռքով խաղի համար արժանացան դեղին քարտերի, սակայն Բարսան համաձայն չէ այդ որոշումների հետ և բողոքարկել է դրանք:


Այսօր Բարսելոնան Կարգապահական կոմիտեին բողոք է ներկայացրել Մալյորկայի դեմ խաղում Պույոլի և Տիագոյի ստացած դեղին քարտերի համար: Ալկանտարան այն ստացել է 57 - րդ րոպեին, իսկ Կարլեսը` 88 - րդ րոպեին:

2 դեպքերում էլ հանդիպման գլխավոր մրցավար Այզա Գամեզը խաղացողներին զգուշացրել է ձեռքով խաղի համար: Ըստ հետխաղյա մրցավարական հաշվետվության, այդ 2 ֆուտբոլիստները "դեղին քարտի են արժանացել ձեռքով խաղի համար` թույլ չտալով մրցակցին շարունակել խաղը": Տիագոյի դեպքում այդ դեղին քարտը բերեց դաշտից հեռացման:

Աղբյուր`Barca.am

Комментариев нет:

Отправить комментарий