вторник, 7 февраля 2012 г.

Ռոսել. «Կարծում եմ, որ Գվարդիոլան կերկարաձգի պայմանագիրն առաջիկա շաբաթների ընթացքում»


Բարսելոնայի նախագահ Սանդրո Ռոսելը մեկ անգամ ևս հույս է հայտնել, որ ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կերկարաձգի պայմանագիրը կապտա-նռնագույնների հետ:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Գվարդիոլան միշտ պայմանագիրը երկարաձգում է մեկ տարով, Ռոսելն ասել է. «Գվարդիոլան գիտե, որ ամեն ինչ պատրաստ է իր պայմանագրի երկարաձգման համար: Իսկ այն, որ նա միշտ ձգտում է համաձայնագիրը երկարացնել միայն մեկ տարով, միանգամայն հասկանալի և բացատրված է: Բանն այն է, որ մեր մարզիչը միշտ ցանկանում է մոտիվացիա ունենալ: Կարծում եմ, որ նա կերկարաձգի պայմանագիրն առաջիկա շաբաթների ընթացքում»

Комментариев нет:

Отправить комментарий